Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am

Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am

Ամերիկացի կոսմետոլոգները և առողջ ապրելակերպի ոլորտի մասնագետները խոսել են կրկնակզակի առաջացման պատճառների մասին, ներկայացնում է newsyou.info-ն:

Ծերացում

Տարիքը կրկնակզակի առաջացման հիմնական պատճառներից է: Տարիքի հետ մաշկը կորցնում է էլաստիկությունը, շարակցական հյուսվածքն այնքան էլ ամուր չի պահում կզակի ստորին հատվածը, ինչն էլ կրկնակզակ է առաջացնում:

Ավելորդ քաշ

Քաշի ավելացման կամ ճարպակալման դեպքում դիտվում է ավելորդ ենթամաշկային ճարպի բաշխում ամբողջ մարմնով, կզակն էլ բացառություն չէ:

Ոչ ճիշտ սնունդ

Սննդակարգում աղի, ածխաջրերի և ճարպի ավելորդ պարունակությունը կարող է կրկնակզակի առաջացման պատճառ դառնալ: Դրան հանգեցնում է նաև ջրազրկումը, ինչը դեմքի այտուցներ է առաջացնում:

Ժառանգականություն

Հնարավոր է՝ ավելորդ քաշ չունեցող մարդը ծնված լինի կզակի տակ ավելորդ ճարպով, ինչի պատճառը ժառանգականությունն է:

Հեռախոսները և նոութբուքերը

Ժամանակակից գաջետներ օգտագործելիս մենք ժամանակի մեծ մասն անց ենք կացնում գլուխը ներքև կախած: Դա դառնում է կզակի տակ մաշկի կախվելու և կրկնակզակի առաջացման պատճառ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. doctorplastic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ